Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը: Գրանցվել է 108 պատգամավոր:

 

Նիստի մեկնարկին նախ քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը:

 

Հոկտեմբերի 18-ի նիստում խորհրդարանը ի թիվս այլ հարցերի ավարտել է նաև քաղաքական համաձայնության արդյունքում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և հարակից նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը և հոկտեմբերի 19-ին այն կդրվի քվեարկության:

 

Քվեարկություններից հետո պատգամավորները կշարունակեն քննարկել 2015 թվականի դեկտեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության' «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բժշկական արտադրատեսակների (բժշկական նշանակության արտադրատեսակների եւ բժշկական տեխնիկայի) շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը, որով կանոնակարգվում է բժշկական արտադրանքների շրջանառությունը: Հարցի քննարկումը հոկտեմբերի 18-ի նիստում մնացել էր անավարտ: