ԱԺ-ն շարունակում է արտահերթ նստաշրջանի աշխատանքները: Քննարկվում է Կառավարության ներկայացրած ծրագիրը: Վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մի քանի սադրիչ հարցադրումներ կատարեց:

 

«Ինչպե՞ս եք վերաբերվում Սերժ Սարգսյանին: Մենք սովոր ենք, որ վարչապետները ծրագրերը ներկայացնելիս հղում են անում Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրերին:

 

Դուք մտածում եք, որ Սերժ Սարգսյանը գլխովին ձախողե՞լ է իր նախընտրական ծրագիրը, թե՞ կարծում եք Ձեր և իր անվան հետ կապվելը կարող է վարկաբեկիչ ազդեցություն ունենա՞լ ձեր կառավարության վրա: Դուք ընդհանրապես ի՞նչ եք մտածում՝ Սերժ Սարգսյանը պե՞տք է մանրից իրերը հավաքի և իշխանության ժառանգականության հարցերը լուծի: Ձեր կառավարության անդամները Ձե՞զ, թե՞ Սերժ Սարգսյանին են իրենց առաջնորդ-ղեկավար համարում»,- հարցադրումներ արեց Փաշինյանը:

 

Վարչապետն էլ պատասխանեց, որ Սերժ Սարգսյանին «շատ հարգալից» է վերաբերվում:

 

Տեսանյութը՝ քիչ ուշ