Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստում Գործադիր մարմնի ծրագրի քննարկմանը, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հարց ուղղեց վարչապետ Կարեն Կարապետյանին. «Մամուլը ողողված է հրապարակումներով, որ դուք ձեր մտերիմներին, բարեկամներին եք նշանակում տարբեր պաշտոններում. Հերքե՛ք կամ հաստատե՛ք այս լուրերը»:

 

«Չեմ բացառում, որ մի օր մի բարեկամի կնշանակեմ, եթե նա արժանի է, սակայն դեռ մի բարեկամի չեմ նշանակել, եթե գիտեք, հուշեք: Ես նշանակում եմ նրանց, ում վստահում եմ»,- պատասխանեց Կարապետյանը: