Հոկտեմբերի 22-ին. Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ համայնքում բացվեց նորակառույց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Կողբի գյուղապետ Արսեն Աղաբաբյանի խոսքերով, նորաբաց եկեղեցին մեծ նշանակություն ունի համայնքում հոգևոր կյանքի աշխուժացման ու մատաղ սերնդի քրիստոնեական դաստիարակության գործում:

 

 

 

Եկեղեցու շինարարությունը տևել է շուրջ 6 տարի: Նրա տեղում նախկինում եղել է փոքրիկ մատուռ, որտեղ էլ ամփոփված են եղել 1768 թ տարածքում տեղի ունեցած ամուրիների պատերազմում զոհված քաջարի մարտիկների մասունքները: Եկեղեցին կառուցվել է մոսկվայաբնակ, արմատներով կողբեցի, Սամսոն Աբովյանի բարերարությամբ: Սամսոն Աբովյանը Ամենայն Հայոց կաթողիկոս ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ի կողմից արժանացավ Հայոց եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բարձրագույն շքանշանի:

 

 

Եկեղեցու դռնբացեքի և սյուների օծման արարողությունը կատարվել էր նախորդ երեկոյան: Եկեղեցին օծվեց Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Սրբազան Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ, մատուցվեց նաև կենդանարար Սուրբ Պատարագ:

 Լուսանկարները՝ Shamshyan.com-ի