Դեպի Մոսկվա չվերթներ՝ սկսած 10 հազար դրամից: Համաձայնեք՝ գրավիչ առաջարկ է, բայց դա միայն առաջին հայացքից: «Պոբեդա» ավիաընկերությունը սկսում է թռիչքներ իրականացնել Գյումրու «Շիրակ» օդանավակայանից, որտեղից տևական ժամանակ է՝ իրականացվում են միայն չարթերային թռիչքներ:

 

Ավիաընկերությունը 2016 թվականի նոյեմբերի վերջից շաբաթական 3 անգամ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան, ինչպես նաև հետադարձ ուղղությամբ՝ թռիչքներ կիրականացնի:

 

«Շիրակ» օդանավակայանի տնօրեն Սեյրան Չուխաջյանը, սակայն, տեղյակ չէ, որ նոյեմբերի վերջից թռիչքներ են իրականացվելու: Չուխաջյանն անգամ տեղյակ չէր գնային քաղաքականությունից. «Տեղյակ չեմ, մեզ պաշտոնապես ոչ մի բան չեն ասել: Երբ կասեն, այդ ժամանակ էլ կխոսենք, ես ոչ մի բանից տեղյակ չեմ»,-ԼՈւՐԵՐ.com-ի հարցին ի պատասխան՝ ասաց նա ու կցկտուր նշեց, որ այսօր օդանավակայանից իրականացվում են միայն ռազմական, չարթերային թռիչքներ: