ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 28-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության որոշ տարածաշրջաններում տեղում է թույլ անձրև:

 

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները:

 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

 

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: