«Գագիկ Ծառուկյանի որոշումն իր որոշումն է, իսկ մեր ձայները մերն են, ինչը պայամանավորված է այն աշխատանքի հետ, որ մենք կատարում ենք: Իհարկե, ընտրապայքար մշտապես կա, սակայն մտավախություն, որ որևէ մեկը կգա՝ խլելու մեր ձայները, մենք չունենք»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք մտավախություն չկա՞, որ եթե ԲՀԿ նախկին ղեկավար ու հիմնադիր Գագիկ Ծառուկյանը վերադառնա քաղաքականություն, կարող է իրենցից ձայներ խլել:

 

Հարցին՝ արդյոք Ծառուկյանն ի՞նքն է որոշում՝ վերադառնալ կամ ոչ, թե՞ իշխանությունից է արգելքը հանվում, Մհեր Շահգելդյանը նույն պատասխանը տվեց, ինչ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը. «Դա իր որոշման խնդիրն է, իր վերադարձի կամ չվերադառանալու որոշումն ինքը պետք է կայացնի»:

 

«Իսկ կա՞ արդյոք Գագիկ Ծառուկյանի կարիքը» հարցին՝ պատգամավորը պատասխանեց. «Մարդը, երբ մտնում է քաղաքականություն, մտածում է՝ ինքն անելիքներ ունի՞, թե՞ ոչ»: