Mediamall.am լրատվականն ամփոփում է հոկտեմբերի 28-ի՝ աշխատանքային ուրբաթ օրվա կարևոր իրադարձությունները:

 

Երևանում երեկ երեկոյան կաշառք վերցնելու պահին ձերբակալվել է Շենգավիթ վարրչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Թեմայի առնչությամբ Lurer.com լրատվականի լրագրող Քրիստինա Աղալարյանը զրուցել է իրավական համակարգի մի քանի ներկայացուցիչների հետ:

 

Մանրամասները՝ «Քավության նոխազ» օպերացիայի քողի տակ՝ իրական կոռուպցիոներները կշարունակեն իրենց խրախճանքը. մանրամասներ դատավորի ձերբակալությունից:

 

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ կրկին քաղաքականություն վերադառնալուն ասել է.

 

«Մենք ողջունում ենք նրա այն մոտեցումը, որտեղ նա հայտարարեց, որ հեռանում է քաղաքականությունից՝ արյունահեղությունը կանխելու համար: Դա արդեն իսկ լուրջ առաջընթաց է և կարելի է նրա հետ համագործակցել, առանց արյուն թափելու՝ երկրում իրական փոփոխությունների հասնելու համար: Մենք որևէ խնդիր այդ առումով չենք տեսնում: Ուղղակի այն տրամաբանությունը, որն այսօր ընթացքի մեջ է դրվել, շատերին է ստիպելու ակտիվանալ, ոպեսզի սկսված պրոցեսներն արագ կյանքի կոչվեն, որովհետև դրա կարիքն իսկապես մեր երկիրն ունի»:


Ռուստամյանի զրույցը՝ կարդացեք ԱՅՍՏԵՂ:

 

Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի միջև որևէ հանդիպում և քննարկում տեղի չի ունեցել: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Վահրամ Բաղդասարյանը:

 

«Որևէ հանդիպում կամ քննարկում ոչ միայն ՀՀԿ-ի, այլև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ չի եղել: Դա զուտ լրատվական դաշտի հետաքրքրությունն է: Մենք որևէ մեկի հետ հանդիպումներից կամ քննարկումներից չենք հրաժարվում, բայց Գագիկ Ծառուկյանի կողմից առայժմ նման ցանկություն չի եղել»,-ասել է Վ. Բաղդասարյանը:

 

Հոկտեմբերի 27-ի ողբերգությանն է անդրադարձել Արտակ Աբովյանը: 

 

Ինչևիցե, փաստ է, որ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը ո՛չ միայն գլխատեց երկրի քաղաքական էլիտայի կարկառուն ներկայացուցչներին, այլև ընդհատեց հայ ժողովրդի քաղաքական պատմության, թերևս, ամենաարդիական հրամայականը' միասնության գաղափարը: Այս ամենի ֆոնին պետք է նշել, որ հոկտեմբերի 28-ի ամենամեծ խորհուրդը ազգային համաձայնության ու միասնության հրամայականն է, քանզի արդի քաղաքական և աշխարհաքաղաքական մարտահրավերները պարտադրում են համընդհանուր ազգային համախմբում: Սեպարատ և հակազգային ցանկացած երևույթ դատապարտված է ֆիասկոյի:


Վերլուծությունն ամբողջությամբ՝ կարդացեք «Նախկին դաշնակցական Հունանյանը, Ռոբերտ Քոչարյանի «վոինի» քաղաքականությունն ու Սերժ Սարգսյանի հնարավորությունները»

 

Պետք է նշել նաև, որ ընդդիմադիր քառյակում արյուն հեղել չէին ցանկանում ոչ դաշնակցականները, ոչ Ժառանգությունը. ի վերջո 2013թ-ին Րաֆֆին արյունահեղություն ցանկանալու դեպքում կգնար այդ քայլին: Ցանկում մնում են Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի թևերը: Ծառուկյանի հեռանալու օրն առաջին նախագահը չնայած հայտարարեց, որ այդ ամենը տեղի էր ունեցել մի խումբ խառնակիչների պատճառով, բայց, ամեն դեպքում, մեկ անգամ տունը նստած արյունահեղության համը տեսածը կարող էր այս անգամ Ծառուկյանի ձեռքով շագանակներ հանել կրակից: Նույն մոտիվացիան կարող էր լինել նաև ԲՀԿ-ի ներսում ծվարած մի քանի խառնակիչների մոտ, ովքեր նույնպես դեմ չէին լինի Ծառուկյանով հաշվեհարդար տեսնել գործող իշխանության հետ:

 

Մանրամասները՝ կարդացեք «Ինչո՞ւ հեռացավ Ծառուկյանը» վերլուծությունը:

 

Օրվա կարևոր տեղեկություններին, բլոգոսֆերայի նորություններին, ժամանցային իրադարձություններին հետևեք՝ կարդալով Mediamall.am կայք: