Mediamall.am լրատվականն ամփոփում է հոկտեմբերի 31-ի աշխատանքային երկուշաբթին և ներկայացնում տեղի ունեցած կարևոր իրադարձությունները:

 

ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունն այսօր հանդես եկավ հայտարարությամբ և տեղեկացրեց թե ինչպիսի վիճակ է եղել Ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում անցած հանգստյան օրերին:

 

Մինչ օրս չլսված հայտարարություն: Գագիկ Ծառուկյանը մտադիր է սիրիահայերի օգնության հիմնադրամ հիմնել, գումար ներդնել, աջակցել սիրիահայերին Արցախում բնակեցնելուն: 

 

«Ուզում եմ Սփյուռք-Արցախ-Հայաստան հիմնադրամ բացել, առաջին գումարը ես դնեմ, որ մենք կարողանանք մեր սիրիահայությանը տեր կանգնենք: Խորհուրդ ստեղծենք, որ այդ մարդկանց համար պայմաններ ստեղծենք, բնակավայր ստեղծենք, դպրոց ստեղծենք, աշխատելու համար: Արցախում հատուկ անկյուն ստեղծենք, որ մարդիկ կարողանան գնան ապրեն, սովորեն, զարգացնեն՝ ամրապնդվի մեր թիկունքը»,- ասել է Գագիկ Ծառուկյանը:

 

Գագիկ Ծառուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում ևս մեկ անգամ հայտնեց, թե երբ կվերադառնա քաղաքականություն:

 

«Ես քաղաքականություն եմ մտել, որ կարողանամ օգտակար լինել։ Ոչ թե քաղաքականության հաշվին ապրել, այլ կարողանալ պիտանի լինել ազգիս, երկրիս, ժողովրդիս»,- այսօր «Մուլտի Ուելնես» սպորտային և ժամանցային համալիրի բացման արարողության ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանը։


Այսօր տեղի է ունեցել տարածաշրջանում նմանը չունեցող  «Մուլտի Ուելնես» սպորտային և ժամանցային համալիրի բացման արարողությունը, որին ներկա է եղել նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:


Տեղի ունեցած միջոցառման մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:


Վերլուծաբան Դավիթ Բաբանովը անդրադարձել է Հայաստանի քաղաքական դաշտում մի քանի դիմակ փոխած պատգամավոր, Հովիկ Աբրահամյանի՝ ընդդիմադիր ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանին:


Իհարկե, միգուցե ոմանք կարող են Զոհրաբյանի՝ Կարապետյանի կառավարության նկատմամբ տածած ատելության պատճառ համարել առաջինի բուռն ցանկությունը՝ ընդդիմադիր կերպարի մեջ հանդես գալու ու Կարապետյանի հաշվին ինքնահաստատվելու, բայց այն հարցը, թե հատկապես ինչով կարող է պայմանավորված լինել ի ծնե «ընդդիմադիր» Զոհրաբյանի՝ «ընդդիմադիր» ԲՀԿ-ի փաստացի ղեկավարի սերը այն կառավարության հանդեպ, որի մեղքով է, ըստ էության, որ Հայաստանն այսօր այս վիճակում է հայտնվել, այդպես էլ բաց է մնում:


Մանրամասները՝ Ո՞վ է այդքան հույս տվել Նաիրա Զոհրաբյանին:


Այսօր հայտարարությամբ հանդես եկավ նաև Խաչիկ Գալստյանը, ով հայտնեց, որ Հայաստանում նոր շարժում է ձևավորվում:

 

Սիրելի ընկերներ, արդեն տևական ժամանակ է, ինչ մամուլում խոսվում է այն մասին, որ Հայաստանում նոր շարժում է ձևավորվում:


Խաչիկ Գալստյանի հայտարարությանը ծանոթացեք այստեղ, իսկ շարժման մասին՝ կարդացեք Hraparak.am-ում և euromedia24.com կայքերում:


Օրվա կարևոր իրադարձություններին, բոլոգոսֆերայի նորություններին, ժամանցային իրադարձություններին՝ ծանոթացեք ընթերցելով Mediamall.am կայքը: