Mediamall.am լրատվականն ամփոփում է նոյեմբերի 1-ի՝ աշխատանքային երեքշաբթի օրվա իրադարձությունները:

 

Ադրբեջանական կողմը շարունակում է խախտել հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հրադադարը;

 

Այս մասին առավոտյան տեղեկացրեցին ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունից:

 

Lurer.com կայքի լրագրող Քրիստինա Աղալարյանը ուշագրավ նյութ է պատրաստել: Պարզվում է, որ Տնտեսագիտական համալսարանում հաշվի չեն առնում՝ ուսանողը ծնողազուրկ է, առաջնագծում ծառայած, թե՝ սոցիալապես անապահով:

 

Քրիստինա Աղալարյանի պատրաստած նյութը՝ կարդացեք ԱՅՍՏԵՂ:

 

Դավիթ Բաբանովը գրում է.

 

Պետք է նկատել, որ Ծառուկյանի հնարավոր վերադարձի թեման բավական ոչ միանշանակ արձագանք ստացավ հատկապես քաղաքական ուժերի կողմից, որոնք ոտուձեռ ընկած, իրար խառնված, փորձում էին ու մինչև հիմա էլ շարունակում են հնչեցնել կարծիքներ, որոնք, մեղմ ասած, այնքան էլ բարյացակամ երանգներով չեն աչքի ընկնում ու հստակորեն պարունակում են հակաքարոզչության իրական տարրեր՝ ընդդեմ Ծառուկյանի: Սկսած ՀԱԿ-ից, վերջացրած՝ Փոստանջյանով, բոլորը խորապես անհանգստացած են անխուսափելի դարձած իրողությամբ. Ծառուկյանի՝ ժողովրդի շրջանում ունեցած մեծ հեղինակությունն ու անունն, ակնհայտորեն իրենց դարն ապրած կուսակցությունների, մի կերպ իրենց քաղաքական գոյությունը քարշ տվողների սրտով չէ, ու հիմա սրանք վախենում են էլեկտորատ կորցնելուց ու խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ձեռնունայն մնալուց:


Մանրամասները՝ կարդացեք «Ծառուկյանի վերադարձից «վառվածները»...» վերլուծությունը:

 

«Հասարակությանն անհրաժեշտ է վերկուսակցական նոր ձևաչափ»: Այս մասին Հայաստանի հանրային ռադիոյի «Ստատուս քվո» հաղորդման ժամանակ ասել է ԵՊՀ քաղաքագիտության ֆակուլտետի դասախոս Խաչիկ Գալստյանը:

 

«Հասարակությանն անհրաժեշտ է վերկուսակցական նոր ձևաչափ, որը կկարողանա լուծել առկա խնդիրները: Խաչիկ Գալստյանը վստահ է, որ հասարակության մի ստվար զանգված, որը ցանկություն ունի մասնակցել երկրի ներքաղաքական կյանքին առանց կուսակցական դրոշների, չունի ինքնարտահայտվելու հարթակ: Ուստի, այստեղ է, որ օգնության է գալիս շարժման գաղափարը: Նա հավելեց, որ իրենք արդեն ստեղծել են այդպիսի շարժում: Շարժման մեջ ներգրավված են համախոհներ, ովքեր չունեն ինքնահաստատվելու անհրաժեշտություն, բայց վստահ են, որ կարող են իրենց ներդրումն ունենալ երկրի զարգացման հարցում»:


Խաչիկ Գալստանի հարցազրույցը կարդացեք և ծանոթացեք այստեղ:


«Սերժ Սարգսյանի բլեֆները»: Բլեֆները իր վերլուծության մեջ մանրամասնում է Սարգիս Հակոբյանը:

 

Օրվա մյուս իրադարձություններին, ժամանցային աանցուդարձին, բլոգոսֆերայի նորություններին ծանոթցեք՝ ընթերցելով Mediamall.am կայքը: