Նոյեմբերի 3-ին, ժամը 08.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տարոնցի փողոցի նրբանցքի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից Mediamall.am-ը տեղեկանում է, որ փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի մահճակալին հայտնաբերել 1963 թ. ծնված Ա. Բ.-ի դին: