«Հիվանդանոցում մշտական գրանցված հիվանդ եմ երեխաներիս հետ: Բրոնխներով հիվանդ՝ անընդհատ պառկած ենք: Ամբողջ օրը վեդրոներով ջուր եմ կրում: Պայմաններ չկան: Թող իրենք գան 10 րոպե մեր տանը բնակվեն, ասեմ ՝ հալալ ա, չեն կարա: Մեզ օգնող ու լսող չկա»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պատմում է Արմավիրի մարզի Լենուղի գյուղի բնակչուհին, ով երեք երեխաների մայր է: 

 

Հիշեցնենք, որ 1988 թվականի երկրաշարժի ժամանակ՝ Արմավիրի մարզի Լենուղի գյուղում գտնվող հանրակացարանային մի քանի շենք 4-րդ կարգի վթարային դարձավ: Հանրակացարանի բոլոր մասնաշենքերը վթարային են, մարդկանց սենյակները փլվելու վտանգի տակ են: Բնակիչներն արդեն 25 տարի է՝ բնակվում են վթարային շենքում՝ հույս ունենալով, որ կառավարությունն իրենց բնակարանով կապահովի:

 

Մանրամասները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութում: