ՀՀ նախագահական ընտրություններում պաշտոնական տվյալներով 2-րդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, որ այս շարժումը նախաձեռնել է ժողովուրդը, որն իր բողոքն է արտահայտում անօրինականությունների դեմ, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ առայժմ գործ չի արել:

«Տեր-Պետրոսյանը ճիշտ է ասել, որ ժողովուրդն է սկսել այս շարժումը, իսկ ինչ վերաբերում է գործ անելուն, ասեմ, որ մենք բոլորս միասին ենք գործ անում: Ավելին մեկնաբանել չեմ ցանկանում»,-ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀՇ 18-րդ արտահերթ համագումարի ընդմիջման ժամանակ լրագրողների հետ հանդիպմանն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ասել էր. «Ես միշտ գործին միացող եմ, բայց առայժմ ժողովուրդը գործ արել է, իսկ պահանջատերը կամ իրավատերը դեռ միայն խոսում է: Երբ գործ անի, այն ժամանակ կգնահատենք: Եթե համարենք, որ պետք է միանալ, կմիանանք»: