Այսօր՝ նոյեմբերի 5-ին Վանաձորի ավագանու նիստը կրկին չկայացավ։ «Լուսավոր Հայաստանի», ՀՎԿ և ԲՀԿ անդամները բոյկոտեցին նիստը: Քանի որ անհրաժեշտ քվորում չկար, նիստը համարվեց չկայացած:

 

Նշենք, որ նորընտիր ավագանու առաջին նիստը ևս չէր կայացել:

 

«Բոյկոտը քաղաքական պայքարի ձև է, նորմալ եմ վերաբերվում, չեմ ուզում մեկնաբանել այլ քաղաքական ուժերի որոշումը»,- լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։