Նոյեմբերի 5-ին, ժամը 20.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 6Բ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին (հնարավոր է՝ տանը չէ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Այս մասին Mediamall.am-ին տեղեկցանում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, որտեղից հավելում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի մահճակալին հայտնաբերել 1983 թ. ծնված Է. Կ.-ի դին: