Նոյեմբերի 6-ին, ժամը 14.37-ին տեղեկություն է ստացվել, որ Սարալանջ գյուղի 13 փողոցի 1-ին տանը կից շինությունում այրվում է գազի բալոն:

 

Այս մասին Mediamall.am -ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդագրությունից, որտեղ նշվում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.21-ին, մարվել 15.27-ին:

 

Հրդեհի հետևանքով այրվել է Ս. Հ.-ին պատկանող տանը կից օժանդակ կառույցում պրոպան գազի բալոնը և ջերմահարվել՝ առաստաղը մոտ 2 քմ: