«Ես գիտեմ, որ իմ մահից հետո գերեզմանիս աղբ կնետեն, սակայն պատմության քամին այն կցրի»,- ժամանակին ասել է Ստալինը: Մինչև հիմա էլ նրա անհատականությունը շարունակում է հետաքրքրել շատ-շատերին: «Ազգերի հոր» մասին կարելի է բազմաթիվ կարծիքներ լսել՝ թե լավը և թե վատը, սակայն կան այնպիսի փաստեր, որոնք չեն կարող անտարբեր թողնել ընթերցողներին: Այդ փաստերից են.

1. Ստալինի ընթերցանության սովորական նորման ներառում էր օրական 300 թերթ: Նա մշտապես զբաղվում էր ինքնակրթությամբ: Նրա ընթերցանության սիրո վառ ապացույցներից մեկն էլ հետևյալ միջադեպն է. Ստալինը Կովկասում բուժվելիս, մոռանալով սեփական հիվանդության մասին, նամակ է գրում Նադեժդա Ալիլուևային, որում խնդրում է նրան սև մետալուրգիայի և էլեկտրատեխնիկայի մասին գրքեր ուղարկել:

2. Դժվար է ասել, թե քանի գիրք է կարդացել Ստալինն իր կյանքի ողջ ընթացքում: Նա գրքերի կոլեկցիոներ չէր: Ստալինը գիրք չէր հավաքում, այլ դրանք ընտրում էր: Նրա գրադարանում միայն այն գրքերն էին, որոնք նրան հետագայում պետք էին գալու: Հայտնի է, որ նրա գրադարանում կար մոտ 20.000 գիրք:

3. Ըստ ներկա չափանիշների՝ իր ձեռք բերած գիտական արդյունքներով՝ Ստալինը դեռ 1920թ. փիլիսոփայության դոկտոր էր: Հայտնի է, որ ոչ ոք էկոնոմիկայում այնքան հաջողություն չի ունեցել, որքան Ստալինը: Ստալինի մահից հետո նրա անձնական արխիվը ոչնչացվել է:

Stalin (1)

4. Որպես ղեկավար՝ նրա արդյունավետությունը կայանում էր նրանում, որ Ստալինը հեռահար նպատակներ էր դնում, և այդ օրվա որոշումները մասշտաբային հեռահար ծրագրերի մի մասն էին կազմում:

5. Ստալինի ժամանակ երկիրը գտնվում էր վատ վիճակում, սակայն նրա շնորհիվ կարճ ժամանակահատվածում երկիրը դուրս է գալիս ծանր վիճակից և սկսում է արագ զարգանալ: Այդ ամենը պայմանավորված էր նաև նրանով, որ երկրում կային բազմաթիվ խելացի մարդիկ: Ստալինը մեծ նշանակություն էր տալիս ԽՍՀՄ  քաղաքացիների կրթական մակարդակին: Նա խելացի մարդ էր և տանել չէր կարողանում հիմար մարդկանց: Ստալինը ձգտում էր, որ ԽՍՀՄ բնակչությունը լիներ կրթված և զարգացած:

Stalin (4)

6. Ստալինը չէր պայքարում օղու դեմ, նա պայքարում էր մարդկանց ազատ ժամանակի համար: Հենց Ստալինի շնորհիվ է զարգանում սիրողական սպորտը: Յուրաքանչյուր հաստատություն ուներ իր սպորտային ակումբները, որի անդամներն այդ հաստատությունների աշխատողներն էին: Մեծ հաստատությունները պետք է ֆինանսապես օգնեին ստադիոններին: Սպորտով զբաղվում էին բոլորը, և զարգացած էին սպորտի բոլոր տեսակները:

7. Ստալինը նախընտրում էր «Ցինանդալի» և «Թելիանի» գինիները: Պատահում էր, որ խմում էր կոնյակ, սակայն ոչ օղի: 1930-1953թթ. ընկած ժամանակաշրջանում Ստալինը միայն երկու անգամ է եղել ոչ սթափ վիճակում` Շտեմենկոյի տարեդարձին և Ժդանովի հոգեհանգստին:

8. ԽՍՀՄ բոլոր քաղաքներում ստալինյան ժամանակներից հետո դեռ պահպանվել են զբոսայգիները: Այդ զբոսայգիները նախատեսված էին համընդհանուր հանգստի համար: Դրանք ներառում էին ընթերցանության և տարբեր խաղերի` շախմատի, բիլյարդի համար նախատեսված տարածքներ: Զբոսայգիների անբաժան մասն էին կազմում պաղպաղակի, գարեջրի կետերը, ամառային թատրոնները, պարահրապարակները:

Stalin (3)

9. Հայտնի է, որ Ստալինն է կազմակերպել Անդրկովկասի բանկերի` 1906-1907թթ. թալանումը: Ստալինը ձերբակալվել է ութ անգամ, նրան բազմիցս արտաքսել են, և նա չորս  անգամ փախուստի է դիմել:

10. Ստալինը տանել չէր կարողանում ֆիլմերի «զգացմունքային տեսարանները»: Դա նրան շատ էր բարկացնում: Սիրում էր հավաքույթների ժամանակ երգել հին ռուսական ժողովրդական երգեր:

11. Ստալինը պաշտում էր ընթերցանությունը, նրա գրասենյակում, ամառանոցում կային հսկայական գրադարաններ, որի հիմնական մասը պատմությանը, փիլիսոփայությանը, մարքսիզմին և էկոնոմիկային նվիրված գրքեր էին: Ստալինը ատում էր աթեիստական գրականությունը, այն անվանում էր «հակակրոնական մակուլատուրա»:

12. Ստալինն իսկական լեզվաբան էր. նա տիրապետում էր վրացերեն, ռուսերեն, հին հունարեն, ֆրանսերեն, հունգարերեն, անգլերեն և գերմաներեն լեզուներին: Հասկանում էր հայերեն և օսեթերեն: Ստալինը նամակները գրում էր գրագետ  և անսխալ:

13. Մանկության տարիներին ստացած վնասվածքի պատճառով 1916թ. նրան ծառայության չեն վերցնում: Ստալինը շատ էր սիրում կատակել ամենօրյա կյանքում: Նա նաև սիրում էր նկարել:

14. Իր իշխանության 10 տարիների ընթացքում Ստալինը հրաման է արձակել ետ քաշվելու, սակայն նման քայլով նա փորձել է իր ընկերների հավատարմությունը:

15. «Կարևոր չէ, թե ինչպե՞ս են ընտրել, կարևորը` թե ինչպե՞ս են հաշվել»: Սրանք Ստալինի խոսքերն են, որոնք նա ասել է 1934թ. գլխավոր քարտուղարի ընտրությունների ժամանակ:

16. Նրան 12 անգամ ներկայացրել են գեներալի կոչման, սակայն Ստալինն ամեն անգամ հրաժարվել է:

17. Ստալինն ամերիկյան «Times» ամսագրով երկու անգամ ճանաչվել է՝ որպես «Տարվա մարդ»: Առաջին անգամ նրան այդ կոչմանն արժանացրել էին, քանի որ 1940թ. հունվարի մեկին նա Հիտլերի հետ չհարձակվելու դաշինք է կնքում և սկսում է սովետա-ֆիննական պատերազմը, որի արդյունքում էլ հավասարակշռություն է հաստատում համաշխարհային քաղաքական դաշտում: 1943թ. հունվարին նույն ամսագիրը նրան երկրորդ անգամ ճանաչում է «Տարվա մարդ»:

18. Ստալինի մահվան օրն Իսրայելում հռչակվում է ազգային սգի օր: Մինչ 2004թ. Ստալինը համարվում էր՝ Բուդապեշտի, մինչև 2007թ.՝ Սլովակիայի Կոշիցե քաղաքի, և մինչ օրս համարվում է չեխական Չեսկե քաղաքի պատվավոր քաղաքացի: Նախկին ԽՍՀՄ երկրներում և Ռուսաստանում մինչև հիմա գոյություն ունեն 30-ից ավելի փողոցներ, որոնք կրում են Ստալինի անունը:

Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ