ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից Mediamall.am-ը տեղեկանում է, որ նոյեմբերի 6-ին, ժամը 18.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մանանդյան փողոցի թիվ 16ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 1939 թ. ծնված Վ. Մ.-ի դին: