Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշանակվելու է ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի ազգային դեսպան: Ինչպես «Արմենպրես»­-ին տեղեկացրեց ՅՈՒՆԻՍԵՖ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրի ղեկավար Զառա Սարգսյանը, արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 9-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի նիստերի դահլիճում: