Նոյեմբերի 9-ին, ժամը 19.10-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 59 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1964 թ. ծնված Ա. Օ.-ի դին: