«Հայազն» կուսակցությունը հայտարարել է, որ միանում է նոր ձևավորված «Միասնություն» շարժմանը: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը նշեց, որ նախընտրական շրջանում բնական է, որ քաղաքական դաշտը ձևափոխումների է ենթարկվում: Այն քաղաքական թիմերը, որոնք նպատակ ունեն խորհրդարանական ընտրությունները որևէ կերպ օգտագործելու իրենց ծրագրերը կյանքի կոչելու համար, պետք է օգտագործեն:

 

«Այս շարժումը որպես նոր սերնդի շարժում միավորելու է թե՛ ինտելեկտուալներին, թե՛ ուժեղներին: Շարժումը վերկուսակացական մարմին է, բայց մենք պատկերացնում ենք, որ ապագայում ընտրություններին մասնակցելու ենք որպես «Միասնություն» դաշինք, և մեր աշխատանքներն ուղղված են դրան»,- նշեց Ա. Մկրտչյանը:

 

Նրա խոսքով՝ «Միասնություն» անունը պատահական չի ընտրվել: «Մեզ համար պարտավորեցնող է, որ երջանկահիշատակ սպարապետի կողմից ձևավորված ուժն է այս անունը կրել: Տարբերությունն այստեղ այն է, որ շարժումը միտված է բնական սերնդափոխության գործընթացին: Այս շարժումն առաջին հերթին երիտասարդ լիդերների շարժում է լինելու: Այն մեկ անհատի սպասարկող շարժում չի լինելու, սպասարկելու է միմիայն ազգային և պետական շահեր»:

 

Մանրամասները՝ տեսանյութում: