Նոյեմբերի 13-ին, ժամը 09.17-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Սաթյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 6 հասցեում գայլերը հոշոտել են ոչխարներ:

Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ս. թ. նոյեմբերի 13-ի գիշերը Վ. Բ.-ին պատկանող անասնագոմում գայլերը հոշոտել են 30, վիրավորել՝ 20 գլուխ մանր եղջերավոր անասուն (ոչխար), իսկ 10 ոչխար կորել են: