Խանտի-Մանսիյսկում տեղի կունենա ՖԻԴԵ-ի 2015/16 թթ. կանանց Գրան պրի մրցաշարի 5-րդ փուլը:

Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 18-ին, իսկ առաջին տուրի պարտիաները կմեկնարկեն նոյեմբերի 19-ին, Երևանի ժամանակով՝ ժամը 14:00-ին:

Գրան պրի մրցաշարի 5-րդ փուլին կմասնակցեն Ցզյու Վենցզյունը, Ալեքսանդրա Կոստենյուկը, Հարիկա Դրոնավալին, Վալենտինա Գունինան, Նատալյա Պոգոնինան, Նինո Բացիաշվիլին, Լելա Ջավախաշվիլին, Էլմիրա Սկրիպչենկոն, Օլգա Գիրյան, Նատալյա Ժուկովան, Սարասադատ Խադեմալշարեհը և Բելլա Խոտենաշվիլին:

ՖԻԴԵ-ի 2015/16 թթ. կանանց Գրան պրի մրցաշարի հաղթողն իրավունք կստանա մասնակցելու կանանց աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղին, որը բաղկացած կլինի 10 պարտիայից: