Հնդկաստանի Ութար Փրադեշի նահանգում ռելսերից մարդատար գնացքի վագոնների դուրս գալու հետեւանքով զոհերի թիվը հասել է 142-ի: 110 մարմիններ արդեն ճանաչվել են: Եվս ավելի քան 200 մարդ տուժել է, նոյեմբերի 21-ին հաղորդել The Indian Express-ը: Ավելի վաղ հաղորդվել էր հարյուր զոհվածների մասին: Արտակարգ պատահարի վայրում փրկարարական գործողությունն ավարտված է:

 

Տեղական իշխանությունների ներկայացուցիչների խոսքով՝ պատահարի հիմնական վարկածներից մեկը ռելսերի վնասումն է: Նոյեմբերի լույս 20-ի գիշերը երկրի հյուսիսում Ինդաուր – Փաթնա երթուղով մեկնող մարդատար գնացքի 14 վագոններ դուրս են եկել ռելսերից: Գնացքում եղել է ավելի քան հազար մարդ: