Ադրբեջանի ներքին գործորի նախարարության անվտանգության վարչության հրապարակած վիճակագրության համաձայն' 2016 թվականի ընթացքում ինքնասպանության հատկանիշներով հարուցվել է 500 քրեական գործ:

Այս մասին, ինչպես հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:

Ինքնասպանություն գործած 500 անձանցից 156-ը կանայք են, 27-ը՝ դեռահասներ:

2015 թվականի ընթացքում Ադրբեջանում ինքնասպանության հատկանիշներով հարուցվել է 658 քրեական գործ, որից 183 կանաց վերաբեյալ, իսկ 31-ը' դեռահասների:

Ադրբեջանում ինքնասպանությունների տարիքը սրընթաց երիտասարդանում է, իսկ շատ դեպքերում ինքնասպանությունների մի մասը իշխանությունները ներկայացնում են որպես սպանություն կամ դժբախտ դեպք: Մանկական հոգեբույժ Նարմինա Հաջիեւայի խոսքերով' վերջին 10-20 տարիներին Ադրբեջանում մանկական ինքնասպանությունների թվաքանակը 15-16 անգամ աճել է:

Ադրբեջանցի հոգեբան Ազադ Իսազադեն ավելի վաղ հայտնել էր, որ ինքնասպանությունների մեծացած թվաքանակն Ադրբեջանում կապված է հասարակության մեջ ագրեսիայի աճով:

Ադրբեջանական հոգեբանների կարծիքով՝ ինքնասպանությունների թվի մեծացման պատճառը կապված է նաեւ սոցիալ-տնտեսական իրավիճակի վատացման հետ: Մասնավորապես, այդ երկրում ինքնասպանությունները հաճախակիացել են տնտեսական ճգնաժամի ֆոնին մարդկանց ունեցած վարկային պարտքերի պատճառով: