Աշխարհում ավելի քան 18 միլիոն՝ մարդու վիրուսային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) ախտահարվածներ հակառետրովիրուսային բուժում են ստանում, ասված է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ (ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ) միացյալ ծրագրի (ՅՈՒՆԷՅԴՍ) հաղորդագրության մեջ:

 

Այս տարվա առաջին վեց ամսում բուժում ստացող՝ ՄԻԱՎ-ախտահարված մարդկանց թիվն աճել է 1 միլիոնով, հաշվարկել են ՄԱԿ-ում: Տակավին հինգ տարի առաջ բուժում ստացողների թիվը կիսով չափ պակաս էր:

 

Առկա տվյալներով՝ հատուկ բուժում է ստանում ՄԻԱՎ-ով վարակված 910 հազար երեխա: Երեխաների շրջանում վարակումների թիվը, ՄԱԿ-ի տվյալներով՝ նվազում է: Օրինակ՝ 2010 թվականից մայրերից նորածին երեխաների վարակումների դեպքերի թիվը նվազել է 51 տոկոսով:

 

Ընդամենն աշխարհում ՄԻԱՎ-ով ապրում է շուրջ 36,7 միլիոն մարդ:

 

ՄԱԿ-ում նաեւ նշել են, որ բուժումը երկարացնում է մարդկանց կյանքը: 2015 թվականին 50 տարեկանից բարձր 5,8 միլիոն մարդ է ապրել ՄԻԱՎ-ով. դա պատմական առավելագույնն է: 2020 թվականին, ՄԱԿ-ի կանխատեսմամբ՝ նրանց թիվը կհասնի 8,5 միլիոնի, հաղորդել է BBC-ն: