Նոյեմբերի 22-ին, ժամը 14.17-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մոտակա ձորակում նռնականման առարկա կա:

 

Այս մասին Mediamall.am  կայքը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից, որտեղից հավելում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

 

Պարզվել է, որ հայտնաբերվել է F-1 նռնականման առարկա (կոռոզիայի ենթարկված):