Նոյեմբերի 23-ին, ժամը 05.25-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի թիվ 22 փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում:

 

Այս մասին Mediamall.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, որտեղից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.18-ին, մարվել՝ 11.00-ին:

 

Այրվել են Ս. Մ.-ի անասնագոմի տանիքը (մոտ 80 քմ) և կուտակած անասնակեր (մոտ 180 հակ)