ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ևս հայտարարեց Հանրապետական կուսակցությանն անդամագրվելու որոշման մասին: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Մարտիրոսյանն ասաց, որ ոչ մեկը իրեն չի ստիպել անդամակցել ՀՀԿ-ին: «Այսօր վարչապետն էլ նշեց, որ ոչ մի ստիպողական բան չկա: Ես դիմումը ներկայացրել եմ: Մենք թիմային աշխատող ենք և թիմով կմիանանք Հանրապետականին»,- ասաց Մարտիրոսյանը:

Կառավարության նիստի մեկնարկին ՀՀԿ-ին անդամակցելու մասին հայտարարեց նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Ավելի վաղ այդ մասին էլ հայտարարել Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

ՀՀԿ-ն անդամագրվելու դիմումները կքննարկի նոյեմբերի 26-ին կայանալիք համագումարի ընթացքում: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հիմնադրվել է 1990թ.: ՀՀԿ-ն որպես իր գաղափարախոսության հիմք՝ ընդունել է Գարեգին Նժդեհի ուսմունքը: 2014թ. մայիսի 24-ին տեղի է ունեցել ՀՀԿ 15-րդ համագումարը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվել է կուսակցության նախագահիպաշտոնում: