Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովը նոյեմբերի 24-ին Սանկտ Պետերբուրգում կայացած իններորդ լիագումար նիստում Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինին ընտրել Է իր նախագահ: Այդ մասին Տավրիկյան պալատից հայտնել Է ՏԱՍՍ-ի թղթակիցը: Որոշումն ընդունվել Է միաձայն:

Ավելի վաղ ՀԱՊԿ-ի ԽՎ-ի խորհուրդն առաջարկել Էր Վոլոդինին ընտրել նախագահի պաշտոնում: Խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնի համար Վոլոդինի թեկնածությունն առաջարկել Էր Ղազախստանի Մաժիլիսի (խորհրդարանի ստորին պալատի) նախագահ Նուռլան Նիգմատուլինը: