Նոյեմբերի 25-ին, ժամը 10.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 1 շենքի մուտքում ծուխ է նկատվում:

 

Այս մասին Mediamall.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, որտեղից տեղեկանում ենք, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարաններից մեկի պատշգամբում:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.35-ին, մարվել՝ 10.52-ին:

 

Այրվել է փայտից պահարան՝ 0.5 քմ և սառնարան՝ մասամբ: