Նոյեմբերի 26-ին, ժամը 13.06-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի թիվ 9 փողոցի 5-րդ տան բակում:

Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.52-ին, մարվել՝ 14.29-ին:

Այրվել է Ս. Թ.-ին պատկանող 9 փողոցի թիվ 5-րդ տան բակում կայանած «Վազ-2121» մակնիշի 34 LN 738 պ/հ ավտոմեքենան և մոտակայքում կուտակած մոտ 2 տոննա խոտի դեզն ամբողջությամբ: