Նոյեմբերի 27-ին, ժամը 16.21-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում են 3-րդ փողոցի թիվ 1 տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 108 քմ), անասնակեր (մոտ 20 հակ) և կից շինության տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 60 քմ), տանիքում կուտակված 18 պարկ ալյուր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.55-ին, մարվել՝ 18.00-ին: