Նոյեմբերի 27-ին, ժամը 17.13-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի գյուղապետարանի մոտ այրվում է տուն:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում են 29-րդ փողոցի թիվ 2 տանը հարակից անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 20 քմ), ազբոշիֆեր (մոտ 60 քմ) և տանիքում պահեստավորված անասնակեր (մոտ 300 հակ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.11-ին, մարվել՝ 21.26-ին: