Հանրապետության տարածքում' նոյեմբերի 30-ին, 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 1-2-ը, 3-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում‵ ձյուն: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, դեկտեմբերի 2-ի ցերեկը կնվազի 1-3 աստիճանով:

 

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

 

Երևանում՝ նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 1-2-ը, 3-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր վայրերում‵ թաց ձյուն, ցածրադիր գոտիներում՝ ձնախառն անձրև: