Նոյեմբերի 30-ին, ժամը 14.47-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Շանգրի Լա» խաղատան մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.00-ին, մարվել՝ 15.10-ին:

Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 12-րդ կմ-ի մոտակայքում ընթացքի ժամանակ այրվել են «Սամանդ» մակնիշի 34 CF 788 պետհամարանիշով (վարորդ՝ 1958 թ. ծնված Խ. Ա.) ավտոմեքենայի շարժիչի հատվածի պլաստմասե դետալները, մասամբ՝ ցուցիչների վահանակը և սրահը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: