Դեկտեմբերի 1-ին, ժամը 09.59-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ. նոյեմբերի 30-ին ժամը 17.38-ի սահմաններում Թիբիլիսի քաղաքի Չոլոյաշվիլի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «BMV» մակնիշի 10 QQ 109 պ/հ (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) ավտոմեքենան բախվել է էլ. սյանը, ինչի հետևանքով ՀՀ քաղաքացիներ՝ 1983 թ. ծնված Արտավազդ Ս.-ը, 1978 թ. ծնված Արման Հ.-ը, 1986 թ. ծնված Էդգար Ս.-ը հոսպիտալացվել են Թիբիլիսի քաղաքի ԲԿ (կլինիկան չի հաջողվել պարզել), որտեղ բժիշկները Արտավազդ Ս.-ի և Էդգար Ս.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Արման Հ.-ը, ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս է գրվել: