Լիբանանում տեղի է ունեցել ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ ուժերի կազմում առաքելություն իրականացնող հայկական զորախմբի հերթափոխը: Պաշտոնական արարողությանը ներկա են գտնվել Լիբանանում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը, դեսպանատան անդամներ, զինվորականներ: Հայկական 4-րդ զորախմբի հրամանատար Տիգրան Սահակյանն իր լիազորությունը հանդիսավորությամբ փոխանցել է Լիբանան ժամանած հայկական 5-րդ զորախմբի հրամանատար Կարեն Աթոյանին:

 

ՅՈՒՆԻՖԻԼ-ի խաղաղապահ ուժերի Արեւմտյան հատվածի հրամանատար գնդապետ-զորավար Ուգո Չիլլոն բարձր է գնահատել հայկական զորախմբի կարգապահությունը:

 

Բացման խոսքով հանդես են եկել Սամվել Մկրտչյանը, Կարեն Աթոյանը, Տիգրան Սահակյանը եւ ուրիշներ:

 

Դեսպան Սամվել Մկրտչյանը եւ Ուգո Չիլլոն ՄԱԿ-ի կողմից հատկացված մեդալներ են հանձնել զինվորական առաքելությունն ավարտած հայկական զորախմբի անդամներին: