Շախմատի պատանիների աշխարհի մինչև 18 տարեկանների չեմպիոն Մանուէլ Պետրոսյանը նպատակ ունի 2017 թվականին էլ ավելի բարելավելու անձնական վարկանիշը:

 

«Տարին սկսում ենք շատ կարևոր մրցաշարով՝ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունն է: Հենց դրանից էլ շատ բան է կախված: Միջազգային մի շարք մրցաշարեր ունենք, որոնք ևս կարևորում եմ: Ես արդեն դուրս եմ գալիս պատանիների տարիքային խմբից և տեղափոխվում եմ երիտասարդների խումբ: Նպատակ ունեմ շախմատում առավել բարձրացնել վարկանիշս»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պետրոսյանը:

 

Մանուէլ Պետրոսյանը, ով հանդես էր գալիս մինչև պատանիների աշխարհի մինչև 18 տարեկանների մրցաշարում, 11 հնարավորից վաստակեց 9 միավոր և դարձավ աշխարհի չեմպիոն: