Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:40-ի սահմաներում Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչ, 27-ամյա Մհեր Սարգսյանը Շենիկ-Վանանդ գյուղամիջյան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում իր վարած ПАЗ 672 մակնիշի 34 FQ 098 համարանիշի ավտոբուսով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մ.Սարգսյանն ու ուղևորներ, Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի բնակիչ, 55-ամյա Վարդթիթեռ Սարգսյանը, վարորդի համագյուղացիներ, 24-ամյա Զարուհի Օզմանյանը և 34-ամյա Նինա Ասլանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Մարտին Սարգսյանի գլխավորությամբ: 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: