Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 87-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 34 MV 922 համարանիշի և Ford Explorer մակնիշի 03 ՕD 688 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն: Ճանապարհին վիրավորներից՝ Վանաձոր քաղաքի բնակիչ, 32-ամյա Արմեն Մատինյանը մահացել է:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: Ժամալել է նաև ոստիկանության Արագածի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալի և բաժնի պետ Մխիթար Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Ford Explorer մեքենայի միջից վիրավորներին դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Արագածի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ հրամանատար Արթուր Կարապետյանի, ՃՈ 2-րդ սպայական գումարակի 2-րդ վաշտի աշխատակիցների և քաղաքացիների օգնությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվորեն են գործել նաև Ապարանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը՝ վիրավորներին տեղում օգնություն են ցուցաբերել:

Մանրամասները՝ shamshyan.com կայքում: