ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 50-ամյա Ռ.Կոստանյանին՝ բռնության գործադրմամբ ինքնիրավչության փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-322-րդ հոդվածի 2-րդ մասով։

 

Հաշվի առնելով ԶԼՄ-ների հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։

 

Քրեական գործի շրջանակներում դեկտեմբերի 1-ին ձերբակալվել է ևս երկու անձ՝ բռնության գործադրմամբ ինքնիրավչության փորձ կատարելու կասկածանքով։

 

Այս մասին Mediamall.am լրատվականը տեղեկանում է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի հաղորդագրությունից:

 

Նշենք, որ խոսքը գնում է ՀՀ ԱԺ օլիգարխ պատգաավոր Սամվել Ալեքսանյանի՝ Լֆիկ Սամոյի, մտերիմ և բիզնես գործընկեր Ռուբեն Կոստանյանի մասին, որն էլ իր հերթին հայտնի է Նորագյուղցի Բոգո մականվամբ:

 

Արարքը, որի համար մեղադրվում է Նորագյուղցի Բոգոն, պատժվում է տուգանքով, կամ մինչև 5 տարի ազատազրկմամբ: Համարվում է միջին ծանրության հանցագործություն:

 

Դեռևս պարզ չէ, դատարանը կկալանավորի ԱԺ պատգամավորի մերձավոր Բոգոյին թե ոչ: Վերջինս այս պահին գտնվում է ձերբակալվածների պահման վայրում: