Իռլանդիայի հյուսիսի Դոնեգոլի կոմսությունը ճանաչվել է 2017 թվականին ճանապարհորդությունների համար ամենահետաքրքրական վայրը: Այս վայրն առաջին հորիզոնականն է զբաղեցրել National Geographic Traveller հանդեսի ճանապարհորդների համար գրավիչ ուղղությունների նոր ցուցակում, տեղեկացնում է BBC-ին:

Ինչպես ընդգծել է հանդեսը, Դոնեգոլի կոմսությունը, որը հռչակված է իր խիստ կտտված ափային գիծ ունեցող գեղատեսիլ ծովեզերքով, անհայտ երկրի տպավորություն է թողնում:

National Geographic Traveller-ի ցուցակում երկրորդ տեղում է Չիլիի մայրաքաղաք Սանտյագոն, երրորդ հորիզոնականն զբաղեցնում է Հելսինկին: Հաջորդ տեղերում են Գրենլանդիան, Պերուն եւ Դանիայի Օրհուսը: Ընդամենը հանդեսի ցուցակում 17 ուղղություններ են: