Ավելի քան 2 հազար մարդ սպասում են վատ եղանակային պայմանների հետևանքով Սոչիի միջազգային օդանավակայանից հետաձգված թռիչքներին: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը:

 

«Սոչիի օդանավակայանից հետաձգվել է 20 չվերթ, Կրասնոդարում, Անապայում և Մինվոդիում կա ևս 8 չվերթ, որոնց թռիչքը այս պահին դադարեցված է: Սոչիի օդանավակայանում այս պահին թռիչքի է սպասում 2040 մարդ»,- հայտնել է «Բազել Աէրո» ընկերության մամուլի պատասխանատուն: