ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում բուք է:

 

Գավառի ավտոճանապարհներին, Ջաջուռի և Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

 

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: