ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենիսի, Մարտունու, Վայքի, Գորիսի, Կապանի, Մեղրու տարածաշրջանների ճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում:

 

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մերկասառույցի և մառախուղի պատճառով(տեսանելիությունը՝ 50-80 մ):

 

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

 

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։