Այսօր Ազգային ժողովում 2017թ. պետական բյուջեի՝ լրամշակված նախագծի քննարկմանը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, հարց ուղղեցՖինանսների նախարար Վարդան Արամյանին. «Ձեր ներկայացրած ծրագիրը բացարձակ ադեկվատ չէ այսօրվա իրավիճակին:

 

Ախր, բյուջեի իմաստը դա չէ, բյուջեն քաղաքական փաստաթուղթ է, իսկ դուք տնտեսության հիվանդ կողմերին չեք անդրադառնում, չեք բարձրաձայնում ոչ կոռուպցիայի, ոչ մենաշնորհի մասին: Ո՞րն է ձեր կոնցեպտը, չկա այն: Չէ՞ որ իրավիճակը ճգնաժամային է, ո՞րն է ձեր տարբերությունը նախորդ կառավարությունից: «Հիվանդ տնտեսության դեղատոմսը բերե՞լ եք»:

 

A1plus.am