Ադրբեջանի մոտ 300 քաղաքացիներ, որոնք զբաղվում են դեպի Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա հագուստի առեւտրով, Զելենոգրադ մաքսատան առջեւ բողոքի ակցիա են սկսել:

 

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

 

Բողոքի ակցիայի պատճառն այն է, որ Ադրբեջանի քաղաքացիների' Թուրքիայից եւ Չինաստանից ներկրած ապրանքները, առանց որեւէ հիմնավորման օրեր շարունակ պահվում են ռուսական մաքսատանը: