ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ի ժամը 19:30-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Բուք է նաև Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին: Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից՝ հավելելով. «Գորիսի, Գավառի, Սպիտակի, Վայքի, Մարտունու տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ- տեղ մերկասառույց է:

Նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»։