ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը ՀՀԿ-ին դիմում չի ներկայացրել: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

 

Նշենք, որ այսօր «Փաստ» օրաթերթը գրել էր, թե ԲՀԿ խմբակցությունն առաջինը լքած պատգամավոր Արագած Ախոյանն իր պատգամավորական մանդատի հարցը լուծելու համար «սիրախաղերի» մեջ է ՀՀԿ-ի հետ և կուսակցության վերնախավում գրեթե որոշվել է Արագածին իրենց շարքերն ընդգրկելու և ցուցակով անցկացնելու հարցը:

 

«Դա աբսուրդի ժանրից է, Արագած Ախոյանը ՀՀԿ-ին դիմում չի ներկայացրել»,- ասաց նա:

 

Հավելենք նաև, որ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Արագած Ախոյանը ևս չէր բացառել ՀՀԿ-ի հետ համագործակցությունը: